211652_close_icon
views-count1681 դիտում article-date 19:19 31-07-2024

ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ՝ և ոչ թե մասերով, այլ ամբողջությամբ՝ սկուտեղի վրա․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ:

ԵՊՀ-ում ստեղծել են «ԵՊՀ-ի բարեկամներ» հիմնադրամը և որոշել են ԱՄՆ-ից գումար հավաքել: Ընդ որում, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ասում է` «սատարելով ԵՊՀ-ին` դուք աջակցում եք Հայաստանին:

Թե ինչու է ԵՊՀ-ին գումար անհրաժեշտ և ինչ կապ ունի այդ գումարը Հայաստանի հետ, անհայտ է: Մի բան է պարզ` ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ և ոչ թե մասերով, այլ ամբողջությամբ՝ սկուտեղի վրա:

Ժամանակին այսպիսի իրավիճակում էր հայտնվել Օստապ Բենդերը, սակայն վերջինս շուտ հասկացավ լեյտենանտ Շմիդտի որդու դերի մանրությունը և սկսեց միլիոնատեր փնտրել:

Ըստ այդմ, այնպես, ինչպես Օստապ Բենդերը, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն պետք է գումար փնտրի ոչ թե ԱՄՆ-ի բազմամիլիոնանոց բնակիչների, այլ ամերիկյան ինչ-որ միլիոնատերի գրպանում:  Իսկ, ԱՄՆ-ում միլիոնատերեր շատ կան: Օրինակ՝ Թրամփ Դոնալդը: Վերջինիս արտասովոր կերպարը հնարավորություն կտա այսրոպեական Հ.Հ-ին «սկուտեղի վրա» մեծ գումար ստանալ: Ի դեպ, հենց այդպես վարվեց Թրամփի նախկին զուգընկերուհի Էլիզաբեթ Ջին Քերոլը, որը վերջինիս հաղթեց դատարանում և մեծ գումար կորզեց:

Եվ, ուրեմն, ի գործ»:

Նմանատիպ նյութեր