211652_close_icon
views-count1051 դիտում article-date 21:40 31-07-2024

Չինաստանն անկայունություն է ստեղծում Խաղաղ օվկիանոսում. Գերմանիայի պաշտպանության նախարարություն

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ Չինաստանի քաղաքականությունը անկայունություն է ստեղծում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է երեքշաբթի՝ այցելելով Հավայան կղզիներում ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային զորավարժությունները, հայտնում է DPA-ն։ Հավայան կղզիներում ավարտվում են աշխարհի խոշորագույն ռազմածովային զորավարժությունները՝ RIMPAC-ը, գրում է DW-ն։

Զորավարժությունները վարում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ Պիստորիուսն այցելել է գերմանացի նավաստիներին և ելույթ ունեցել 1941 թվականի դեկտեմբերին ճապոնական հարձակման ժամանակ զոհված ամերիկացի զինվորների Պերլ Հարբորի հուշահամալիրում: Նրա խոսքով՝ Գերմանիան մեծ դեր է խաղում հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջազգային իրավունքի և ազատության պաշտպանության գործում։ Եվրոպային այնտեղ կայունություն և անվտանգություն է պետք, վստահ է քաղաքական գործիչը։ «Մեկն առանց մյուսի անհնար է պատկերացնել», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր