211652_close_icon
views-count1648 դիտում article-date 22:28 31-07-2024

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիա

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան: Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն է ստացել անվճար մասնակցել հինգ բաժինների՝ բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների:

Շրջանավարտները ստանալու են մասնակցության վկայագրեր, նաև հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող դրամաշնորհային մրցույթին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր