Ուկրաինայի զինված ուժերն արդեն թռիչքներ են իրականացրել F-16-ներով
Բրիտանական Daily Telegraph թերթը հայտնում է, որ ուկրաինացի զինվորականներն արդեն կատարել են առաջին մարտական առաջադրանքները արևմտյան F-16 կործանիչների վրա և, ըստ հրապարակման, օգտագործվել են հակաօդային պաշտպանության նպատակներով։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները չեն հերքել դա, հաղորդում է BBC-ն։
Չորեքշաբթի օրը Ուկրաինա F-16 կործանիչների առաջին փոքր խմբաքանակի ժամանման մասին տեղեկությունը տարածել է Bloomberg-ը, ապա տվյալները հաստատել են մի քանի այլ արևմտյան և ուկրաինական լրատվամիջոցներ։
Միաժամանակ Daily Telegraph-ը հայտնել է, որ F-16 ինքնաթիռները կօգտագործվեն հակաօդային պաշտպանության համար՝ առաջնագծի մոտ ռուսական զենիթահրթիռային համակարգերից բխող սպառնալիքի պատճառով։