211652_close_icon
views-count805 դիտում article-date 20:20 02-08-2024

Թուրքիայում 3 օրվա ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել` «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ծառայությունը մոտ 100 մարդու է ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով` հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ 3 օրվա ընթացքում 26 նահանգում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 99 մարդ»,- նշել է թուրք նախարարը։ Ձերբակալություններ են իրականացվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում:

Մեկ տարվա ընթացքում հանրապետությունում, Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ՝ խմբավորման հետ կապերի կասկածանքով։ 

Նմանատիպ նյութեր