211652_close_icon
views-count64327 դիտում article-date 12:33 03-08-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են «Toyota»-ն ու «07»-ը. վարորդներից մեկը ոստիկանության Արարատի մարզային վարչության նախկին պետի տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 29-ին ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Մխչյան գյուղի Մաշտոցի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Ռաֆայել Աբրահամյանի վարած «Toyota» մակնիշի և 55-ամյա Գևորգ Հակոբյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ռ. Աբրահամյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի որդին է:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր