211652_close_icon
views-count1102 դիտում article-date 15:48 03-08-2024

Դիմել եմ կառավարությանը՝ Արցախում մշակութային ցեղասպանության համատեքստում պատասխան եմ ակնկալում. Լիլիթ Գալստյան

Պաշտոնական նամակով դիմել եմ կառավարությանը՝ ակնկալիքով, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության համատեքստում կստանամ հետևյալ հարցերի պատասխանը, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ թվարկելով հարցերը․

«1․ Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։

2․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դիվանագիտական խողովակով՝ Վատիկանին պատկանող «L'Osservatore Romano» պարբերականում զետեղված հոտվածին հակազդելու ուղղությամբ։

3․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և առաջիկայում ձեռնարկվելու Արցախի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության ներկա վիճակն արձանագրող ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական, փաստահավաք առաքելություն պահանջելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր