Հուլիսին Վրաստանից արտաքսվել է 35 օտարերկրացի, ներառյալ՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ
Հուլիսին Վրաստանից արտաքսվել են երկրում առանց օրինական հիմքերի գտնվող 35 օտարերկրացիներ, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ըստ NGnewsgeorgia-ի՝ Վրաստանից վտարվածների թվում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Ուզբեկստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Հորդանանի քաղաքացիներ։
Օտարերկրացիների մի մասն ինքնակամ լքել է Վրաստանի տարածքը, իսկ մյուսներին ստիպողաբար երկրից արտաքսել է միգրացիոն վարչությունը։
Անցած տարվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 190, իսկ 2022 թվականին՝ 165 օտարերկրացի։