211652_close_icon
views-count721 դիտում article-date 13:40 04-08-2024

Սուրբ Աթոռին տխրեցրել են Փարիզում ՕԽ բացման ժամանակ որոշ տեսարաններ. Վատիկան

Սուրբ Աթոռը տխրություն և ափսոսանք է հայտնել այս տարվա Օլիմպիական խաղերի բացման արարողության որոշ տեսարանների կապակցությամբ՝ ասելով, որ «հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է ընդհանուր արժեքներ կիսելու համար, չպետք է լինեն շատերի կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ»: Այս մասին գրում է vaticannews.va կայքը: 

«Սուրբ Աթոռին տխրեցրել են Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ որոշ տեսարաններ, և այն կարող է միայն միանալ վերջին օրերին հնչած ձայներին՝ ափսոսանք հայտնելու քրիստոնյաներին և այլ կրոնների հավատացյալներին հասցված վիրավորանքի համար: Հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ կիսելու ընդհանուր արժեքները, չպետք է լինեն բազմաթիվ մարդկանց կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ», - ասվում է  հայտարարությունում:

Սուրբ Աթոռը նաև պնդել է, որ խոսքի ազատությունը կասկածի տակ չի դրվում, սակայն այն պետք է «սահմանափակվի ուրիշների հանդեպ հարգանքով»։
Նշենք, որ Օլիմպիական խաղերի  բացման արարողության դրվագներից մեկի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Խոսքն այն տեսարանի մասին է, որը, ըստ ամենայնի, ծաղրանմանակում է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի՝ Քրիստոսի և նրա առաքյալների վերջին հանդիպման աստվածաշնչյան տեսարանը:

Նմանատիպ նյութեր