211652_close_icon
views-count850 դիտում article-date 17:42 04-08-2024

Մեծ Բրիտանիայում անկարգությունների պատճառով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել

Մեծ Բրիտանիայում ծայրահեղ աջ խմբավորումների կազմակերպած միգրանտների դեմ ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել է:

Այս մասին գրում է BBC-ին՝ նշելով, որ անկարգություները տեղի են ունեցել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Թրենթում, Բլեքփուլում և Բելֆաստում։ Ակցիայի մասնակիցները ավերել են խանութներ և հարձակվել ոստիկանների վրա։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարական լիակատար աջակցություն»՝ հակազդելու «ատելություն սերմանել փորձող ծայրահեղականներին»։

Նմանատիպ նյութեր