211652_close_icon
views-count880 դիտում article-date 22:04 04-08-2024

Մեծ Բրիտանիան հետ է կանչում Լիբանանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին

Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը: Գրում է «Ազատությունը»։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանում անվտանգության ծայրահեղ փխրուն իրավիճակով», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ տարածաշրջանում լրացուցիչ հյուպատոսական սպաներ և զինվորականներ են տեղակայվել։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։

Նմանատիպ նյութեր