1006 դիտում
17:40 06-08-2024
Կանանց հարցերով խորհրդի հանդիպմանը քննարկվել են կին պարեկների ծառայությանն առնչվող հարցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 2-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպումը։
Մասնակցում էին ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, պարեկային ծառայողներ։
Կարևորելով հանդիպումների պարբերականությունը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ քննարկումները թույլ են տալիս հավաքագրել կին ծառայողների խնդիրներն ու առաջարկությունները, ինչը նախարարության քաղաքականության մշակման և ռազմավարական նպատակների արդյունավետ պլանավորման շրջանակում անհրաժեշտություն է։ Անդրադառնալով կին ծառայողների բարձրացրած հարցերին՝ Պարեկային ծառայության պետը մատնանշել է վեր հանված խնդիրների հնարավոր լուծումները։
Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության խթանման առումով՝ Արթուր Խուդինյանը կարևորել է հատկապես կին պարեկների դերը, իրազեկման արշավների ընթացքում նրանց ներկայացվությունը։ Նատալի Սահակյանը ներկայացրել է պարեկային ծառայության կազմակերպման և անցկացման միջազգային փորձը, առանձնահատկությունների մանրամասներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հերթափոխային ծառայության, համազգեստի կրման կանոնների, վերապատրաստումների անցկացման և ծառայությանն առնչվող այլ հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր
1283 դիտում
18:44 03-02-2016
Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում կայացել է գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպում
2379 դիտում
20:42 03-11-2017
Պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական և պրակտիկ խնդիրները
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»