39547 դիտում
21:47 09-08-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ն. կա 2 վիրավոր, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Թևոսյան և Ա. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Կարեն Մարգարյանի վարած «BMW 325» մակնիշի և 59-ամյա Ռուբեն Սերոբյանի վարած «Mitsubishi RVR» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու տեղում ծառայություն կատարող պարեկները։
Փրկարարները «Mitsubishi» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նաֆլյանն ու Նարեկ Սաֆարյանը։
Վիրավորներից մեկին դեպքի վայրից հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+