Կոտայքի մարզում շահագործման է հանձնվել 12 փոքր խաղադաշտ
ՀՖՖ-ն շարունակում է փոքր խաղադաշտերի տեղադրումը ՀՀ ողջ տարածքում։ 2024-ին մեկնարկել է ծրագրի նոր փուլը, որի շրջանակում հուլիսին շահագործման հանձնվեցին 10 փոքր խաղադաշտեր Արմավիրի մարզում: Եվս 12 խաղադաշտ շահագործման է հանձնվել Կոտայքի մարզում։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մասնակցել է այդ 12 խաղադաշտերից 5-ի բացմանը ՀՀ Կոտայքի մարզի Վանատուր, Հրազդան միկրոշրջան, Բյուրեղավան, Նոր Հաճն և Գառնի բնակավայրերում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մանրամասները՝ տեսանյութում։