211652_close_icon
views-count1868 դիտում article-date 17:59 28-04-2015

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, տարբեր միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Սպանդանոցը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակում կառուցվել են ևս 4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի, Օձուն և Մայակովսկի համայնքներում: «Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը»,- շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:

Նմանատիպ նյութեր