211652_close_icon
views-count1081 դիտում article-date 18:06 11-08-2024

Բելառուսի հետ սահմանին տեխնիկայի կամ անձնակազմի տեղաշարժ չի գրանցվել. Ուկրաինայի սահմանային ծառայություն

Իրավիճակը Բելառուսի հետ սահմանին անփոփոխ է և ամբողջությամբ վերահսկվում է, տեխնիկայի կամ անձնակազմի տեղաշարժեր չեն գրանցվել, հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն։ Գրում է «Ազատությունը»։

«Իրավիճակն ուղիղ սահմանի երկայնքով անփոփոխ է... բայց, իհարկե, մենք տեսնում ենք, որ Բելառուսը կրկին սկսում է սրել իրավիճակն այս ուղղությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ նախագահ Լուկաշենկոն հրամայել է ուժեղացնել զորախմբավորումները Գոմելի և Մոզիրի ուղղությամբ, և ենթադրաբար բելառուսական տանկերն արդեն շարժվել են դեպի Ուկրաինայի սահման։

Նմանատիպ նյութեր