1168 դիտում
11:06 12-08-2024
Իրանում ակտիվացել են Արցախում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և սպառնալիքների քննարկումները, իսկ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը հեծանիվ է քշում․ Տիգրան Աբրահամյան
«Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է և նրա` Ադրբեջանին հատկացվող ռազմաքաղաքական աջակցությունն ընդգծված էր:
Մյուս կողմից, Արցախի դեմ պատերազմն ու նրա օկուպացիան ուներ նաև աշխարհաքաղաքական բնույթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դեմ օղակը սեղմել և ճակատն ընդլայնել ու այսօր, առավել քան երբևէ, Ադրբեջանի գործոնն օգտագործվում է Իրանի դեմ օպերացիաներում` հետախուզականից մինչև հնարավոր գործողությունների նախապատրաստում:
Ադրբեջանն այս հանգամանքը փորձում է թանկով ծախել Իրանի թշնամիներին, ինչը որքան էլ առաջին հայացքից արկածախնդրություն է թվում, սակայն մինչև այս պահը հաջողվել է»,-գրել է Աբրահամյանը՝ հավելելով. «Իսկ ի՞նչ է այս ընթացքում արել հայաստանյան իշխանությունը. այո´, հեծանիվ է քշել, հետո էլի քշել, անընդհատ քշել, իսկ արանքում էլ` ֆեստիվալներ կազմակերպել»:

Նմանատիպ նյութեր
874 դիտում
07:54 04-07-2024
Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում. «Փաստ»
682 դիտում
15:38 29-08-2024
Թքած կունենայի՝ Փաշինյանը հեծանիվ է քշում, թե «սամոկատ», եթե Արցախը հանձնած չլիներ. Մամիջանյան
1237 դիտում
22:24 04-12-2024
Վարչապետը հեծանիվ է քշում, բայց 6 տարում 1 մետր հեծանվուղի չի կառուցվել․ Վիկտոր Մնացականյան. armlur.am
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված