211652_close_icon
views-count682 դիտում article-date 15:38 29-08-2024

Թքած կունենայի՝ Փաշինյանը հեծանիվ է քշում, թե «սամոկատ», եթե Արցախը հանձնած չլիներ. Մամիջանյան

Եթե նույնիսկ այս պահին Արմեն Աշոտյանին ազատ արձակեն, միևնույն է, նա 1 տարի 2 ամիս ապօրինաբար՝ իր հայացքների ու հայրենասիրության համար գտնվել է անազատության մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա չցանկացավ լավատեսություն հայտնել եւ պնդել, որ սեպտեմբերի 15-ին Արմեն Աշոտյանն ազատ կարձակվի, ինչպես նշել են որոշ փորձագետներ:

«Եթե Փաշինյանն Արցախը չհանձնել, եթե մենք վատթարագույն մակարդակում չգտնվեինք մեր ստրատեգիական դաշնակցի հետ հարաբերությունների համատեքստում, եթե պատերազմի ժամանակ Հայաստանի համար օդային տարածքը մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանի եւ Իրանի չփակվեր, եթե որոշ երկրների ղեկավարներ լկտիաբար չխոսեին Հայաստանի մասին, ես ճօշտն ասած, թքած կունենայի՝ հեծանիվ է քշում Փաշինյանը, թե՞ սամոկատ: Ես չեմ մեկնաբանելու իր հեծանվային վոյաժները»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական իրավիճակին, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ՀՀ-ն միջազգային հարաբերություններում դարձել է օբյեկտ, առանց մեզ որոշում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ:

«Երբեմն ասում են, որ մեզ կտեղեկացնեն, երբեմն դա էլ չեն ասում: Որևէ մեկը իրական որեւէ գործընթացում ՀՀ-ին չի ներգրավում որպես բանակցային կողմ: ՀՀ-ն որևէ պահանջ չի ներկայացնում գերիների վերադարձի հետ կապված, որևէ քննարկում չի ծավալում՝ կապված ՀՀ սուվերեն տարածքը ադրբեջանցի զինյալների կողմից լքելու վերաբերյալ: Այդ առումով ինձ մեկ է՝ նա հեծանիվ կքշի, թե սամակատ»:

Նմանատիպ նյութեր