211652_close_icon
views-count1468 դիտում article-date 21:47 12-08-2024

Սոցցանցերում աշխատանք առաջարկելով՝ թալանի են ենթարկել գյումրեցի կնոջը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին է դիմել պետական կառույցներից մեկի 37-ամյա աշխատակցուհի Վ․Պ․-ն՝ հաղորդում ներկայացնելով իրեն խարդախությամբ դրամաշորթության ենթարկելու մասին։

Նա տեղեկացրել է, որ հուլիսի 31-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նկատել է աշխատանքի առաջարկ, որով սկսել է հետաքրքրվել։ «Վոցապ», «Տելեգրամ» հավելվածների միջոցով  նրան ներկայացրել են աշխատանքային պայմանները, առաջարկել մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիս 31-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում,  շահույթ ստանալու նպատակով  գումար փոխանցել մի քանի հաշվեհամարների։

Չնայած ոստիկանության ու մասնագետների՝ չխաբվելու, կիբեռհանցագործությունների չենթարկվելու մասին բազում նախազգուշացումներին՝ կինը միամտաբար բավական մեծ գումարներ է փոխանցել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մի քանի անձանց։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր