211652_close_icon
views-count1537 դիտում article-date 14:53 13-08-2024

Ցնծությունից թնդացող կեսգիշերային Գյումրին ու 5 օլիմպիականներին աստվածացնող փոքրիկները. aravot.am

Գյումրու մուտքի մոտ, ապա Վարդանանց հրապարակում դափնեպսակներով, աղուհացով, կենդանի երաժշտությամբ, պարային բեմադրությամբ  դիմավորեցին  Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի 5 մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Դավիթ Չալոյանին, Երվանդ Մկրտչյանին։  

Գյումրի ոտք դնելուն պես, պարային համույթի  անդամներից մեկը հանեց շապխեն (սա գյումրեցի տղամարդուն հատուկ գլխարկ է) ու ի նշան մեծարանքի, հարգանքի` խոնարհվելով  բացականչեց․ «Եկա՜ն, եկա՜ն, չեմպիոններն եկան» ու հնչեց դհոլ-զուռնան։

Այնուհետեւ չեմպիոններին ֆայտոնով տեղափոխեցին Վարդանանց հրապարակ, որը կեսգիշերին չափազանց մարդաշատ էր։ Մեծարանքը շարունակվեց այստեղ՝  պարերով, հրավառությամբ, նրանց պատվին պատրաստված տորթը կտրեցին, շամպայնի բաժակներ բարձրացրեցին, կարմիր գորգով բեմ ուղեկցեցին։

Բացառիկ օրերից էր, երբ Գյումրին վերածվեց գիշերային քաղաքի, բոլորն արթուն էին՝ տոնական տրամադրությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր