211652_close_icon
views-count32943 դիտում article-date 09:58 16-08-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է չգործող ջատարում. մայրն ու նրա 10-ամյա, 8-ամյա և 4-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապահի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել չգործող ջրատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 10-ամյա Մարի Մ.-ն, 8-ամյա Եվա Մ.-ն և 4-ամյա Գոհար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Արարատի մարզի գումարտակի պարեկները:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի երեխաներն են:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր