211652_close_icon
views-count26040 դիտում article-date 10:30 16-08-2024

Ավտովթար՝ Երևանում. Հերացի թունելում բախվել են «BMW X6»-ն ու «Opel Zafira»-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում՝ օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Հերացի թունելում բախվել են 30-ամյա Դավիթ Բաբայանի վարած «BMW X6» մակնիշի և 27-ամյա Նարեկ Հակոբյանի վարած «Opel Zafira » մակնիշի ավտոմեքենաները:  

Ըստ նախնական տեղեկություններրի՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան  քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր