1768 դիտում
20:44 16-08-2024
Վերջին 14 օրում Հայաստանում COVID-19-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել
Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:
Լուրերի փոխանցմամբ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճակային իրավիճակը:
Լենա Նանուշյանը նշել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:
ՀՎԿԱԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութը ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Թեև Հայաստանում հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այսուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:
Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հանձնարարել է երկրում շրջանառվող բոլոր տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը ուժեղացնել, հստակեցնել իրավական կարգավորումները և բարձրացնել իրազեկվածությունը:

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
09:01 17-08-2024
Վերջին 14 օրում Հայաստանում COVID-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել
1324 դիտում
10:07 05-03-2023
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի
919 դիտում
20:30 29-03-2023
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը ավելացել է ևս 35-ով
Այս բաժնից
373 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
790 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
616 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ