211652_close_icon
views-count1291 դիտում article-date 21:58 18-08-2024

Անհնար է չսիրել Կապանն ու չնկատել Քաջարանի լավատեսությունը․ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը կապանցիներին ու քաջարանցիներին․ aravot.am

Aravot.am-ը գրում է. Օգոստոսի երրորդ շաբաթ օրը Կապանում նշում են քաղաքի տոնը, իսկ երրորդ կիրակի օրն էլ՝ Քաջարանի տոնը։ Հետաքրքիր է, որ այս տարի երկու օրերն էլ համընկան եկեղեցական տոնացույցին։ Երեկ՝ օգոստոսի 17-ին Սուրբ Էջմիածնի օրն էր, իսկ օգոստոսի 18-ին՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Կապանը դարձավ 86 տարեկան, Քաջարանը՝ 66։

Կապանցիներին ու քաջարանցիներին ուղերձներով շնորհավորել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետի համոզմամբ՝ անհնար է գեթ մեկ անգամ լինել Սյունիքի մարզկենտրոն Կապանի  նման ջերմ քաղաքում ու չսիրել այն։ Ըստ այդմ,  մաղթանքը մեկն է՝ Կապանի տարեգրությունը լեցուն լինի միայն բարի, լուսավոր ու զարգացում բերող իրադարձություններով։

«Թո՛ղ դարավոր պատմությամբ ամրագրված արժեքները, լավագույն ավանդույթներն ու կապանցիների հյուրընկալ սրտերը միահյուսվեն ժամանակին համահունչ ու դինամիկ զարգացման ուղուն, որ որդեգրել է քաղաքը, եւ արդյունքում այն կանչող տուն լինի դրսում բնակվող բոլոր կապանցիների համար։ Իհարկե, քաղաքի ամենամեծ հարստությունն իր բնակիչներն են, որոնց պետք է միավորի սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը Կապանի հանդեպ եւ ի շահ Կապանի։ Թո՛ղ տարեցտարի ավելանան Սյունիքի մարզկենտրոնի գեղեցկությունն ու նվաճումները: Առողջությո՛ւն քաղաքի բնակիչներին, խաղա՛ղ երկինք եւ բարգավաճո՛ւմ՝ մեր քաղաքին»,-նշել է Ռոբերտ Ղուկասյանը՝ կապանցիներին ուղղված շնորհավորական ուղերձում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր