211652_close_icon

Յուրիկ Մխիթարյանը՝ պատանեկան ԱԱ բրոնզե մեդալակիր

views-count1450 դիտում article-date 23:13 20-08-2024
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: Յուրիկ Մխիթարյանը պարտվել էր կիսաեզրափակչում, իսկ մինչև կիսաեզրափակիչ հասնելը հաղթել է թուրք, հնդիկ և ղրղզ մրցակիցների: Բրոնզեմեդալի համար պայքարում հայ ըմբիշը մաքուր հաղթանակ է տարել իրանցի Ամիրալի Հեյդարի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր