24960 դիտում
11:08 24-08-2024
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Volvo» բեռնատարում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:45-ի սահմաններում Հ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատարում:
Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը:
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ավագ պարեկ Աղասի Եղշատյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Վարդանյանը:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+