211652_close_icon
views-count988 դիտում article-date 11:15 24-08-2024

«Օռլեան» - «Վալանսիեն» հանդիպումն անավարտ է մնացել հրդեհի պատճառով

Ֆուտբոլի Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի «Օռլեան» - «Վալանսիեն» հանդիպումն անավարտ է մնացել հրդեհի պատճառով, հաղորդում է ESPN-ը։

Օգոստոսի 23-ին «Ստադ դե լա Սուրս» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումը 1:1 հաշվի ժամանակ ընդհատվել է ստադիոնի հարեւանությամբ գտնվող բարում սկսված հրդեհի եւ ստադիոնի տարածքում գտնվող մարդկանց ծխահարվելու վտանգի  հետեւանքով։

Հրդեհը կարճ ժամանակում մարվել է, տուժածներ չկան, սակայն անվտանգության նկատառումներով, որոշվել է հանդիպումը չշարունակել։

Նմանատիպ նյութեր