211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:42 24-08-2024

Նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը. Պահանջում են հետիոտնային անցում կառուցել

Նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը, պահանջելով՝ թաղամասիի մոտ գտնվող ճանապարհներին հետիոտնային անցումներ կառուցել։
Բնակիչների խոսքով՝ թաղամասն արդեն բնակեցվում է, հարակից փողոցներում հետիոտնային անցումներ չկան, իսկ քաղաքապետարանը հստակ չի պատասխանում, թե երբ կլուծի հարցը։ Բնակիչները արդեն 3 տարի է՝ մի քանի անգամ դիմումներ է ուղարկել քաղաքապետարան, սակայն ապարդյուն։

Բնակիչների ակցիային, որին մասնակցում են նաեւ նրանց երեխաները, ճանապարհը փակած հատվածում  կավիճներով հետիոտնային անցում են նկարել։

Նմանատիպ նյութեր