211652_close_icon
views-count1276 դիտում article-date 12:15 25-08-2024

Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ. շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան․ Ալեն Սիմոնյան

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 51 տարեկան:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսք է հղել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով:

«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր:

Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր