211652_close_icon
views-count835 դիտում article-date 13:20 25-08-2024

Գիշերային փոխադարձ հարվածների հետևանքով վիրավորներ կան Ուկրաինայում և ՌԴ Բելգորոդի մարզում

Ուկրաինայի Խարկովի և Դոնեցկի մարզերում առնվազն 9 մարդ, այդ թվում՝ երեխա է վիրավորվել ռուսական կողմի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածքների հետևանքով, հայտնել են տեղի իշխանությունները։ Փոխանցում է Tert.am-ը։

Խարկովում վնասվել են նաև գազատարը և տասը տուն, ավերվել է առնվազն երկու տուն։

Երկու լրագրող վիրավորվել է գիշերը արևելյան Կրամատորսկ քաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով, իսկ երրորդին դեռևս չի հաջողվել գտնել փլատակների տակ, ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը՝ հավելելով, որ լրագրողները Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիներ են։

Ռուսական կողմն էլ հաղորդել է Բելգորոդի շրջանում 5 խաղաղ բնակչի զոհվելու մասին։

Նմանատիպ նյութեր