211652_close_icon
views-count946 դիտում article-date 22:13 28-08-2024

Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյալի

Հայաստանում բանտարկված Իրանի 5 քաղաքացի փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է IRNA–ն:

Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցվել են երկու երկրների միջև Դատապարտված անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից հետո: 

Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցվել է Իրանին: 
 

Նմանատիպ նյութեր