874 դիտում
13:45 29-08-2024
Առուշ Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ․ կա՛մ հրաժարական կտա, կա՛մ ավագանին պետք է անվստահություն հայտնի․ նախարար
Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական վճիռ, որի երեք հատվածներից մեկի հետ նա համաձայն չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ խոսքն Առուշանյանի կողմից Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու արգելքի մասին է։
Նախարարը շեշտեց, որ Առուշանյանը տուգանքը վճարել էր, մնացած մասով էլ՝ համաձայնվել։
«Ներկայացել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, ասում եմ, որ համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա, որ մենք ունենք ընթացիկ դատական գործ, ուստի հատուկ կարծիք չասեմ», - նշեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առուշանյանը ենթակա է կալանավորման, թե ոչ։
Նրա խոսքով՝ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ։
«Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է սպասել առաջիկա նիստին, որը կայանալու է սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր
5806 դիտում
12:14 15-10-2021
Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք
16917 դիտում
10:01 06-11-2017
Գորիսի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը՝ 12 945 քվեով, նրա անկուսակցական մրցակիցը ստացել է 56 ձայն
18818 դիտում
09:34 21-12-2020
Իշխանության վախկոտ ձեռագիրն է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»