30171 դիտում
20:00 29-08-2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Infiniti»-ն, «Kia»-ն, «BMW»-ն, 2 «Mercedes»-ները, «Nissan Murano»-ն և «Գազել»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող 55-ամյա Արա Մ․-ին պատկանող «Nissan Murano» և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած «Mercedes», 28-ամյա Գոռ Վ․-ի վարած «Mercedes» և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Միքայել Գրիգորյանը։
«Infiniti»-ի վարորդը ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+