715 դիտում
21:58 29-08-2024
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ժամանակավոր հրադադարի, որպեսզի Գազայում պոլիոմիելիտի պատվաստումներ կատարվեն
ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները համաձայնել են ընդմիջել ռազմական գործողությունները, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան պոլիոմիելիտի դեմ պատվաստել Գազայի հատվածի բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան «Ջիհադա Տահու» շարժման մամուլի խոսնակին:
Եգիպտական աղբյուրների տեղեկություններով՝ մարդասիրական ժամանակավոր զինադադարի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս. այն կտևի 3-5 օր՝ ցերեկային ժամերին: Սակայն, զինադադարը չի գործի Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնում է ինտենսիվ ռազմական գործողություններ:
Ըստ ԶԼՄ-ների, զինադադարը, որի հաստատման հնարավորությունը Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են նախորդ շաբաթ, կախված չի լինելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև որևէ պայմանավորվածությունից, քանի որ այդ անկլավում հրադադարի և պատանդներին ազատելու բանակցություններում դեռևս որևէ տեղաշարժ չի արձանագրվել:
Վերահսկվող տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը, որը ստեղծվել է երկրի պաշտպանության նախարարությանը կից, հայտնել է, որ Գազայի հատված է առաքվել պոլիոմիելիտի պատվաստանյութ՝ ավելի քան 1.2 միլիոն մարդու համար: Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ իրականացվելիք պատվաստումների արշավը կյանքի է կոչվելու Իսրայելի պաշտպանության բանակի հետ համատեղ՝ մարդասիրական դադարների ընթացքում, որոնք բնակչությանը հնարավորություն են ընձեռելու հասնել բժշկական կենտրոններ։

Նմանատիպ նյութեր
607 դիտում
11:27 01-09-2024
Իսրայելը հերքել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստման նպատակով լիակատար հրադադարի մասին լուրերը
1006 դիտում
11:49 03-07-2015
«Վեցյակի» մեծ մասը պնդում է, որպեսզի հաճախակի այցելություններ կատարվեն Իրանի միջուկային օբյեկտներ. ՌԴ ԱԳՆ
1021 դիտում
16:21 26-11-2023
ՀԱՄԱՍ-ը բողոք է հղել միջնորդներին՝ կապված Իսրայելի կողմից Գազայում հրադադարի խախտման հետ
Այս բաժնից
1099 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1114 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար