838 դիտում
12:18 01-09-2024
Կամչատկայում անհետացած Մի-8-ը վթարի է ենթարկվել
Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է 22 մարդ, հայտնաբերվել են ուղղաթիռի բեկորները։ Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։ Փոխանցում է Tert.am-ը։
«Անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է, նախնական տվյալներով՝ այն վթարի է ենթարկվել»,- ասել է Լեբեդևը։
Տարածաշրջանի ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ «օդից հայտնաբերվել են նախկինում անհետացած ուղղաթիռի բեկորները, որը գտնվում է 900 մետր բարձրության վրա այն վայրի մոտ, որտեղ վերջին անգամ կապ է հաստատվել»։
Ուղևորների և անձնակազմի մահվան մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Ինքնաթիռում եղել է 22 մարդ՝ 19 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։
Նրանց թվում են Ռուսաստանի ֆուտբոլային միության ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը և նրա կինը՝ Պոլինան։

Նմանատիպ նյութեր
1030 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
Այս բաժնից
601 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1045 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին