211652_close_icon
views-count958 դիտում article-date 10:30 02-09-2024

Նորակառույց դպրոցը պատրաստ է շահագործման. այսօր Նիկոլ Փաշինյանն այցելելու է Կիրանց

Կիրանցի նորակառույց դպրոցում մաքրման վերջին աշխատանքներն են անում։ Այն պատրաստ է շահագործման։ 34 աշակերտները ժամը 12-ին դասի կգան։ Նախատեսված է, որ ավելի ուշ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի դպրոց՝ բացման արարողությանը, գրում է «Ազատություն»-ը։

Պայծառ գույներով ներկրված նորակառույցը հանդիսությունների դահլիճ, ընդարձակ մարզադահլիճ, լաբորատորիա ու հարմարավետ դասասենյակներ ունի։

Թե՛ գյուղապետը ու թե՛ դպրոցի տնօրենը հրաժարվեցին հարցազրույցից։ Դեռևս պարզ չէ՝ դպրոցը կստանա՞ միջնակարգի կարգավիճակ, թե՝ ոչ։ Տեղացիները հույս ունեն, որ լավ պայմաններ ունեցող դպրոցը գոնե կնախատեսվի նաև ավագ դպրոցի երեխաների համար։ Այժմ միջին դպրոցն ավարտելուց հետո նրանք հարևան Սարիգյուղում են շարունակում ուսումը։

Նմանատիպ նյութեր