211652_close_icon
views-count14029 դիտում article-date 18:00 09-07-2020

Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման

Մեկ միլիարդ 216 միլիոն դրամ ներդրմամբ վերակառուցվել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան 2-րդ դպրոցը: Այն իր հարմարավետ և հյուրընկալ հարկի տակ կընդունի շուրջ 600 աշակերտի: Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը; Դպրոցը լիարժեք համապատասխանում է սեյսմակայունության նախանշված չափանիշներին, բացի այդ` ստեղծվել են լավագույն պայմաններ` ինչպես հիմնական դասապրոցեսի, այնպես էլ մարզական առարկաների ուսուցանման համար: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագրի շրջանակներում ՀՀ-ի տարածքում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և 18.900 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Ընդհանուր ներդրումը կազմում է 107 մլն. դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր