211652_close_icon
views-count1297 դիտում article-date 20:12 02-09-2024

Ողնաշարային խնդիրների բարդ վիրահատություններ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում

Ողնաշարային խնդիրների բարդ վիրահատություններ՝ ՎԲԿ-ում

Վանաձորի բժշկական կենտրոն այցելած  մոսկվայաբնակ հեղինակավոր նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ավետիք Մարտիկյանը տեղի մասնագետների հետ՝ նեյրովիրաբույժ Կարեն Բեկչյանի գլխավորությամբ,  օգոստոսի 28-ից մինչ օրս շարունակում են իրականացնել խորհրդատվություններ եւ վիրահատական միջամտություններ` կապված ողնաշարային հիվանդությունների հետ:

Ողնաշարային խնդիրներ ունեցող պացիենտների մի մասին  նշանակվել է կոնսերվատիվ բուժում, զուգահեռ նաեւ կատարվել են բլոկադաներ, իրականացվել  ողնաշարային խնդիրների հետ կապված բարդ վիրահատություններ:

Այցը շարունակական է, ուղղված է մարզի բնակչությանը օգնելու, ինչպես նաեւ ողնաշարային խնդիրներ ունեցող բնակիչների բուժումը տեղում կազմակերպելուն:

Վանաձորի բժշկական  կենտրոնը,  հագեցած լինելով  վերջին սերնդի անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաեւ մասնագիտացված բուժանձնակազմով, շարունակում է հենց տեղում  կատարել այնպիսի  բարդ վիրահատություններ, որոնց համար բնակիչները մինչեւ վերջերս ստիպված էին մեկնել Երեւան:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր