211652_close_icon
views-count697 դիտում article-date 17:35 03-09-2024

Ռուսաստանի իշխանություններն Էրդողանին հրավիրել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի իշխանությունները հրավիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հրավերը փոխանցվել է թուրքական կողմին, Էրդողանն այն ընդունել է»,- ասել է Ուշակովը։

Նախօրեին էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը։

 

Նմանատիպ նյութեր