211652_close_icon
views-count757 դիտում article-date 17:47 03-09-2024

Վրաստանում երկաթուղային վթարի պատճառով 2 մարդ է զոհվել

Երկաթուղու 2 աշխատող է զոհվել Թբիլիսիի Դիդուբե-Ավչալ հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով։ Նախնական տվյալներով՝ աշխատողներին վրաերթի է ենթարկել Թբիլիսի-Բաթումի գնացքը։ Գնացքի ուղևորները չեն տուժել։

Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ վթարի պատճառով ժամը 17:05-ին նախատեսված Թբիլիսի-Բաթում մարդատար գնացքի երթը չեղարկվել է։

«Վրացական երկաթուղու» տվյալներով՝ տեղի ունեցածի մանրամասները ներկայում ուսումնասիրվում են, իսկ տեղում կատարվում են քննչական միջոցառումներ։

Նմանատիպ նյութեր