211652_close_icon
views-count697 դիտում article-date 18:43 04-09-2024

ՍԱՏՄ-ի ղեկավարը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի հետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի հետ:

Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝

✔️ անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության,

✔️ կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման,

✔️ անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ),

✔️ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարի նոր կիրառական մոտեցումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման,

✔️ ինչպես նաև հանրային սննդի կետերի արտադրական հսկողության ծրագրերի վերապատրաստմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր