211652_close_icon
views-count691 դիտում article-date 14:22 07-09-2024

Վիետնամի իշխանությունները հայտարարել են տարհանում եւ փակել են օդանավակայանները «Յագի» թայֆունի պատճառով

Վիետնամի հյուսիսային նահանգների իշխանությունները փակել են օդանավակայանները եւ տարհանել բնակիչներին, քանի որ «Յագի» թայֆունը շաբաթ ցերեկը մոտենում է երկրին, տեղեկացրել է Associated Press-ը։

Մինչ այդ չինական Հայնան նահանգում թայֆունի պատճառով զոհվել էր երկու մարդ, մոտ հարյուր հոգի վիրավորվել էր։
Վիետնամի օդերեւութաբանական ծառայությունները «Յագին» անվանել են «ամենահզոր թայֆուններից մեկը տարածաշրջանում վերջին տասնամյակի ընթացքում»։ Նրա քամու արագությունը կազմում է ժամում 150-166 կիլոմետր, տեղեկացնում են պետական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Նգուեն Վան Հիոնգին Վիետնամի Հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների ազգային կենտրոնից։

Սպասվում է, որ «Յագին»  կհարվածի Կուանգնին ափամերձ նահանգին, որտեղ գտնվում է Հա Լոնգ ծովախորշը, որը մտցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում եւ հայտնի է իր բազմաթիվ կրաքարե կղզիներով, որտեղ, պետական ԶԼՄ-ների տվյալներով, արդեն չեղարկվել են հարյուրավոր ծովային ճամփորդություններ։

Նմանատիպ նյութեր