211652_close_icon
views-count760 դիտում article-date 21:32 08-09-2024

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից հետո Ռուսաստանում վառելիքի ևս մեկ պահեստ է այրվել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի շրջանի վառելիքի պահեստում։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարք, հարձակվել են Վոլոկոնովսկի շրջանում գտնվող վառելիքի պահեստի վրա։ Պայթյունի հետևանքով պահեստը բռնկվել է։ Հրշեջները մարում են կրակը»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինային սահմանակից շրջանների նահանգապետերը բացահայտ խոստովանում են, որ օբյեկտ է խոցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից։ Մինչ այս նահանգապետները հայտարարում էին ենթադրյալ «կործանված անօդաչու թռչող սարքերից բեկորների անկման մասին»։

Նմանատիպ նյութեր