211652_close_icon
views-count4741 դիտում article-date 13:07 27-08-2016

Մոսկվայում պահեստ է այրվել. կա 17 զոհ. տեսանյութ

Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում՝ Ալտուֆիևի փողոցում գտնվող տպագրության պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ria Novosti-ն։ Հրշեջ-փրկարարները շենքի 4-րդ հարկի ննջասենյակներում հայտնաբերել են 17 դի։ Աղնյուրը չի բացառել, որ շենքի ներսում դեռևս մարդիկ կան։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ 2 աղջիկներ ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։ Նախնական տվյալների համաձայն՝ բոլոր մահացածներն ԱՊՀ քաղաքացիներ են, ովքեր աշխատում էին տպագրության շենքի պահեստում և ամենայն հավանականությամբ նրանցից շատերն անչափահաս էին։ Ներկա պահին հրդեհը մարված է։ Այն մարելու համար դեպքի վար էին ժամանել 30 մարտական հաշվարկներ։ 110 հրշեջ պայքարել է կրակը մարելու դեմ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեսանյութը՝ [url=https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/896051/poiavilos_piervoie_vidieo_s_miesta_pozhara_na_skladie_v_moskvie]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր