211652_close_icon
views-count880 դիտում article-date 20:37 11-09-2024

Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան

Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում։

Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բախտիյոր Սաիդովը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ես ողջունեցի Ուզբեկստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Տոյվո Կլաարին և ընդունեցի նրա հավատարմագրերի պատճենը:

Ուզբեկստանի կառավարությունը ձգտում է նպաստել Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը՝ շոշափելի արդյունքների հասնելով»,- ասվում է հրապարակման մեջ։

Նմանատիպ նյութեր