211652_close_icon
views-count913 դիտում article-date 21:50 12-09-2024

Ռուսների հարվածից Ուկրաինայում Կարմիր խաչի երեք աշխատակից է զոհվել

Ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով Ուկրաինայի արևելքում զոhվել են Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ուկրաինացի երեք աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Դոնեցկի մարզի Վիրոլյուբիվկա գյուղում։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Ռուսաստանի ևս մեկ պատերազմական հանցագործություն։ Օկուպանտը այսօր Դոնեցկի մարզում հարձակվել է Միջազգային կարմիր խաչի կոմիտեի մարդասիրական առաքելության մեքենաների վրա», - X սոցցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Կարմիր խաչը վառելիքի բրիկետներ էր բերել գյուղի բնակիչներին ձմռանը տաքանալու համար և հրետակոծության տակ են ընկել օգնությունը բեռնաթափելու ժամանակ։

Նմանատիպ նյութեր