211652_close_icon
views-count658 դիտում article-date 16:46 13-09-2024

Boeing-ի աշխատակիցները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի 40%-ով բարձրացում

ԱՄՆ-ի Արևմտյան ափին Boeing ընկերության գործարանի աշխատողները մերժել են ղեկավարության առաջարկած գործարքն ու գործադուլ են սկսել՝ դադարեցնելով ընկերության ամենաուժեղ վաճառքն ունեցող ինքնաթիռի՝ 737 MAX-ի արտադրությունը, գրում է Reuters-ը:

Նոր գործադիր տնօրեն Քելլի Օրտբերգն առաջարկել է գործարք, որը ներառում է չորս տարվա ընթացքում աշխատավարձի 25%-ով բարձրացում, ինչը շատ ավելի ցածր է, քան աշխատողների պահանջած 40%-ը:

Գործակալությունը նկատում է, որ գործադուլը սկսվել է մի շրջանում, երբ ընկերությունը խնդիրներ ունի արտադրական լուրջ ուշացումների և մեծ պարտքերի հետ կապված: Աճող ճգնաժամերը բացասաբար են անդրադարձել Boeing-ի արժեթղթերի գնի վրա: Ընկերության արժեթղթերի գինն ուրբաթ ամերիկյան բորսաներում նախաշուկայական առևտրի ժամանակ նվազել է 4%-ով: 2024 թվականի սկզբից արժեթղթերի գինը նվազել է գրեթե 38%-ով։

Նմանատիպ նյութեր