211652_close_icon
views-count697 դիտում article-date 07:22 14-09-2024

Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են. անձնագրայիններում հերթեր են․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը, հույսով լցրեց ճամփորդողների սրտերը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։

Համաձայն կառավարության պաշտոնական հրապարակման՝ այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության եւ անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Հայտարարությունից հետո շատերը կարծեցին, որ Եվրոպայի դռները մեկընդմիշտ բացվեցին հայերի համար, այլեւս շենգենյան կամ մուլտիվիզայի անհրաժեշտություն չի լինի։ Սակայն եկեք չշտապենք, քանի դեռ ոչ մի շոշափելի արդյունք չունենք։

ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներում վիզաների համար հերթեր կանգնած քաղաքացիներին աշխատակիցները սթափեցրել եւ հիասթափեցրել են՝ ասելով, որ ոչինչ էլ չկա ու չի լինի, այլեւս իրենց չանհանգստացնեն։ Իսկ անձնագրայիններում քաղաքացիները փորձում են անձնագրերը փոխել՝ եվրոպական երկրներ մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տվել, որ ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի. շատ հաճախ նաեւ գործ չի էլ դառնում, եւ թղթի վրա մնում են զուր խոստումներ։Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը, հույսով լցրեց ճամփորդողների սրտերը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։
​​​​​​​
Համաձայն կառավարության պաշտոնական հրապարակման՝ այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության եւ անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Հայտարարությունից հետո շատերը կարծեցին, որ Եվրոպայի դռները մեկընդմիշտ բացվեցին հայերի համար, այլեւս շենգենյան կամ մուլտիվիզայի անհրաժեշտություն չի լինի։ Սակայն եկեք չշտապենք, քանի դեռ ոչ մի շոշափելի արդյունք չունենք։

ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներում վիզաների համար հերթեր կանգնած քաղաքացիներին աշխատակիցները սթափեցրել եւ հիասթափեցրել են՝ ասելով, որ ոչինչ էլ չկա ու չի լինի, այլեւս իրենց չանհանգստացնեն։ Իսկ անձնագրայիններում քաղաքացիները փորձում են անձնագրերը փոխել՝ եվրոպական երկրներ մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տվել, որ ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի. շատ հաճախ նաեւ գործ չի էլ դառնում, եւ թղթի վրա մնում են զուր խոստումներ։

Նմանատիպ նյութեր