211652_close_icon
views-count511 դիտում article-date 13:00 14-09-2024

ԱՄՆ-ը հայտարարել է Իրաքի արևմտյան հատվածում «ԻՊ»-ի չորս առաջնորդների ոչնչացման մասին

Անցյալ ամիս Միացյալ Նահագների և իրաքյան համատեղ հարձակման ժամանակ արևմտյան Իրաքում սպանվել են «Իսլամական պետություն» խմբավորման չորս առաջնորդներ, նրանց թվում՝ երկրում ջիհադիստական ​​խմբավորման գործողությունների ղեկավարը:

Դրա մասին հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM):
«Այս գործողությունն ուղղված էր ԴԱԻՇ-ի առաջնորդների դեմ և օգնեց խափանել և թուլացնել՝ ծրագրելու, կազմակերպելու և իրաքցի խաղաղ բնակչության դեմ հարձակումներ իրականացնելուն ուղղված ԴԱԻՇ-ի կարողությունը»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր