61184 դիտում
14:53 15-09-2024
Լարված իրավիճակ՝ Վանաձորում․ բարձրահարկ շենքի բնակիչները հայտնվում են շրջափակման մեջ․ Վանաձորի քաղաքապետարանը մի՞թե անզոր է պաշտպանելու բնակչի շահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Մոսկովյան 62 շենքի և դրան հարակից մի քանի շենքերի բնակիչներ հավաքվել էին շենքին հարակից գոտում և արդարացիորեն բարձրաձայնում էին և ուզում էին հասկանալ, թե ով է այդ ինքնավստահ կոչեցյալ քաղաքացին, ով փորձում է մի ամբողջ բարձրահարկ շենքի բնակիչներին գցել շրջափակման մեջ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Սաղ աշխարհը պայքար է տանում, որպեսզի շենքերի մուտքերը բաց լինեն, բակային հատվածներում լինեն անվտանգ գոտիներ, մեզ մոտ՝ Վանաձորում ինչ որ մի անձ իր քմահաճույքով տպավորություն է ստեղծել, թե «խիարը թարս է բուսնում»։ Էս ուր ենք հասել, որ նման բեսպրիդելի դեմ պայքարում ենք բնակիչներով, մինչ դեռ դա պետք է անեին քաղաքային իշխանությունները։ Տեսնում եք թե ինչ վիճակ է։ Մարդու մտքով անցել է, որ էս հատվածը պիտի փորի, փակի բնակիչների շենք մտնելու դեռ սովետական տարիներից մուտքը ու ինչ որ քարեր շինություն է կառուցելու։ Բանը հասել է նրան, որ այդ կատարողը այնքան է «հաբռգել», որ մեզ ասում է, թե հողի սեփականություն ունեմ, ինչ ուզեմ կսարքեմ, մինչդեռ մենք տեղյակ ենք, որ շինարարության թույլտվություն նա չունի։ Ահազանգել ենք Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին, այնպես չի, որ դժգոհ ենք նրանից, երկու անգամ այցելել է, լսել է մեզ և խոստացել է, որ օրենքի սահմաններում իրենք կգործեն և առաջին հերթին հաշվի կառնեն բնակիչների շահը»։
Խնդրի մասին արդեն տեղեկացել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ երեկ արդեն մարզպետարանից ու քաղաքապետարանից ժամանել են նշված հասցե, լսել բնակիչներին ու մարզպետի հանձնարարականով արդեն սկսվել է ուսումնասիրվել խնդիրը, իսկ վաղը՝ սեպտեմբերի 16-ին, բնակիչներին հրավիրել են մարզպետարան տեղում խնդիրը լրացուցիչ ուսումնասիրելու համար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե նշված վայրում քարե շինություն կառուցվի, ապա Աստված մի արասցե եթե հանկարծ շենքում տեղի ունենան արտակարգ դեպքեր՝ պայթյուն, հրդեհ, երկրաշարժ ապա օպերատիվ ծառայությունները, այդ թվում շտապօգնություն, Փրկարար ծառայություն, Պարեկային ու ոստիկանության ծառայողները չեն կարողանալու տարհանում անել, քանի որ ոչ մեքենաների կայանելու տեղ կլինի, ոչ էլ բժիշկների ու փրկարարների համար հարմար տեղ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու գործում։ Էլ չենք ասում, որ ըստ բնակիչների նշված վայրում եղել են մի քանի ծառեր, որոնք այլևս չկան և մեկ ծառ մնացել է այն էլ կառուցապատողի կողմից կվերանա, քանի որ տեխնիկայի օգտագործման արդյունքում արմատն ամբողջությամբ հայտնվել է դրսում։
Խնդրի վերաբերյալ SHAMSHYAN.com-ը պարզաբանում խնդրեց Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանից, որը ներկայացնում ենք ստորև։
Նշված հասցեում թույլտվություն է տրվել իրականացնել հողային աշխատանքներ։ Շինարարության մասին խոսք լինել չի կարող։ Առհասարակ տվյալ հասցեում շինթույլտվություն ստանալու մասին անգամ դիմում չի եղել։ Քաղաքացիներից բողոքներ ենք ստացել։ Տեղում հանդիպել ենք բնակիչներին, տեղեկացրել ենք, որ որևէ շինարարություն անելու թույլտվություն համայնքապետարանը չի տվել։
Սգո սրահը գործում է 10 տարուց ավելի' 2010-ականներից սկսած։ Բնակիչներից բողոքներ ենք ստացել։ Սահմանված կարգով վարույթ է անցկացվել, տնտեսվարողին տուգանել ենք 1,5 մլն դրամի չափով և արգելել սրահի գործունեությունը։ Սակայն տնտեսվարողը դիմել է դատարան և դատարանը մեզ պարտադրել է թույլատրել սրահի գործունեությունը մինչև վճիռ կայացնելը։ Գործը դեռ ընթանում է։ Մենք ևս սպասում ենք վճռին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)